ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Իրանի պաշտպանական բյուջեի աճը միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի հետևանք է:
Նրա խոսքով՝ երկրի պաշտպանական բյուջեն 40%-ով ավելացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման միջուկային գործարքի հարցով պայմանավորվածության է հասել: Նա նաև մեծ կեղծիք է անվանել համաձայնագիրը՝ հաղորդում է TASS-ը:
Iran’s Military Budget is up more than 40% since the Obama negotiated Nuclear Deal was reached…just another indicator that it was all a big lie. But not anymore!
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 12, 2018
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թրամփը հայտարարել է Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Թեհրանի հետ միջուկային ծրագրի հարցով գործարքը «խաղաղություն չի բերի»:









































