Ամերիկյան վարչակազմը մտավախություն ունի, որ Սիրիայի հարավային մասում՝ Էթ-Թանֆ շրջանում, ԱՄՆ ռազմաբազան կարող են գրավել իրանական ռազմական ուժերը կամ նրանք, որոնք նրանց աջակցում են:
Վաշինգտոնը կարծում է, որ անապատում տեղակայված բազան կարող են շրջափակել շիաների ջոկատները: Սակայն, ինչպես ենթադրում են վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ, այդ միավորումների վրա ավիահարձակումները ԱՄՆ-ին ավելի ուժեղ կներքաշեն սիրիական հակամարտության մեջ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ առաջարկել է Սիրիայից զորքերը դուրս բերել ԴԱԻՇ-ի դեմ գործողության ավարտից հետո:







































