Wednesday, 24 06 2026
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Անուշը մերկացած փակ աչքերով սպասում էր «սյուրպրիզին»․ Մսագործ Դավիթը նախկին մտերմուհու վիրավորանքից զայրացած՝ կտրել է նրա կոկորդը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր Դավիթ Թամրազյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, «անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած» Անուշից (անունը փոխված է), դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Անուշի վարձակալած բնակարան, ասել, իբր անակնկալ նվեր ունի հանձնելու:

Դավիթն աղջկան խնդրել է փակել աչքերը:

Երբ աղջիկը նվերի ակնկալիքով փակել է աչքերը, Դավիթ Թամրազյանը, ըստ մեղադրանքի, խոհանոցային դանակով կտրել է նրա կոկորդը և սպանել:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Թամրազյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:

Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Այսօրվա դատական նիստը չկայացավ ամբաստանյալի պաշտպանի բացակայության պատճառով:

Մեղադրող Հ. Սարգսյանը մեր զրույցում նշեց, որ հենց սկզբից, երբ ծանոթացել է կատարված սպանության հանգամանքներին, նկատի ունենալով, թե ինչպես էր կտրված տուժող կնոջ կոկորդը՝ կարծիք է հայտնել, թե սպանությունը կատարել է կամ վիրաբույժ, կամ վարսավիր, կամ մսագործ:

«Հիմա ջահելները դանակով հանցագործություն կատարելիս հիմնականում ծակող վնասվածք են պատճառում: Բայց որոշակի մասնագիտության տեր մարդիկ անգամ հանցանքի կատարման պահին գործում են մասնագիտորեն»,- ասաց դատախազը:

Հ. Սարգսյանը հիշեց, որ, նկատի ունենալով տուժողի ծանոթների շատ լայն շրջանակը, սպանությունը բացահայտելիս բազմաթիվ վարկածներ են ստուգվել:

Հանցագործը սպանությունից հետո հրկիզել էր բնակարանը, մատնահետքեր կամ այլ հուշող հետքեր չկային: Միայն սպանության եղանակն էր առանձնանում: Մինչև անգամ աղջիկներ են եղել կասկածյալների շրջանակում, օրինակ՝ թեքվոնդոյով զբաղվող մի մարզուհի: Բայց երբ ի վերջո սպանությունը բացահայտվել է, պարզվել է, որ 26-ամյա Դավիթ Թամրազյանը հենց մսագործ է…

Տուժողը մատուցողուհի է եղել տարբեր օբյեկտներում: Վարել է ազատ կենսակերպ: Դավիթը որոշ ժամանակ նրա հետ ինտիմ կապ է ունեցել: Հետո թողել է: Ուրիշ աղջկա հետ ավելի լուրջ ընկերություն է արել:

Տուժողը չի հաշտվել Դավիթի հեռացման հետ ու կռիվներ է սարքել, վիրավորական արտահայտություններ արել Դավիթի, նրա ընկերուհու հասցեին, մինչև անգամ վերջինիս հետ հանդիպել ու բռնություն է գործադրել…

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Թամրազյանն իր վերջին այցը տուժողի վարձակալած բնակարան կատարել է հենց նրա հայհոյանքներից ու կռիվներից «անձնապես վիրավորված»:

Նա տուժողին ներկայացրել է, թե իրենց հարաբերությունները վերականգնելու, նվեր մատուցելու համար է այցելում: Բայց իրականում գրպանում ուներ այն դանակը, որով մսագործի արագաշարժությամբ միանգամից կտրել էր տուժողի պարանոցը:

Տուժողը մերկացել էր, փակել էր աչքերը՝ «սյուրպրիզի» ակնկալիքով, երևի չէր էլ հասկացել, թե ինչպես կտրվեց իր բուռն «կյանքի թելը»…

Մարդն իր վարքագծով ու չարդարացված ինքնավստահությամբ երբեմն մոտեցնում է իր վախճանը, իսկ ճակատագրի «սյուրպրիզը» հաճախ պարզապես բխում է մարդու ապրելակերպից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում