Amerisleep ներքնակների արտադրողը ներկայացրել է աշխատանքի վայրում քնելու վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ամերիկացիների շրջանում հարցվածների մոտ կեսը հակված է աշխատանքի ընթացքում քնելու հնարավորություն ունենալուն՝ գրում է kommersant.ru-ն:
Աշխատանքային ժամերի ընթացքում քնելու սիրահարների ամենամեծ թիվը գրանցվել է տեխնոլոգիայի բնագավառում, զարմանալի չէ, որ այդ բնագավառի որոշ ընկերություններում նույնիսկ խրախուսվում է կարճ քունը: Օրինակ Uber-ը և Google-ը քնի համար հարմարեցված հատուկ սենյակներ ունեն:
Շինարարության ոլորտի, իշխանական տարբեր կառույցների, ֆինանսական և ապահովագրական տեսչությունների աշխատակիցները նույնպես կողմ են աշխատանքային ժամերի ընթացքում քնելուն: Իսկ ահա արվեստի բնագավառում աշխատողները հակված են աշխատանքային ժամերը առանց դադարի օգտագործելուն. մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ նրանք ունեն աշխատանքային ազատ գրաֆիկ, և նրանց աշխատանքը չի վերահսկվում գործատուի կողմից:










































