ԱՄՆ ամենահեղինակավոր համալսարաններից մեկում՝ Կորնելի համալսարանում, ուսանողներից մեկը գրեթե մերկացել է՝ միայն ներքնազգեստով մնալով։ Այդպիսով նա առարկել է դասախոսի՝ ուսանողուհու արտաքին տեսքի վերաբերյալ նկատողության դեմ։ Mirror-ը հաղորդում է, որ դասախոսն աղջկան նկատողություն է արել կարճ կիսատաբատի պատճառով։

Վեճը սկսվել է ավարտական աշխատանքի պաշտպանության փորձի ժամանակ։ 18-ամյա Լետիցիա Չանի խոսքով՝ դասախոսը քննադատել է իր արտաքին տեսքը՝ հայտարարելով, որ շատ կարճ կիսատաբատը կարող է ելույթից շեղել հասարակության ուշադրությունը։ Չայը վրդովվել է, որ իրեն այդպիսի նկատողություն են արել և հայտարարել, որ չի պատրաստվում փոխել հագուստը։
Մեկ շաբաթ անց, զեկույցը պաշտպանելիս, Չայը պատմել է միջադեպի մասին։ Դրանից հետո մարդկանց իրավունքների մասին դատողություններ անելով՝ նա հանել է տաբատն ու բերնաշապիկը և միայն ներքնազգեստով մնացել։







































