«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Contour Global ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարով ձեռք բերել Որոտանի հէկ-երի համալիրը, իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ` ցույց տալով, թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին:
Ու թեև երեկ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ա. Գալստյանը հայտարարել է, թե առքուվաճառքի պայմանագիրը պատրաստ է ստորագրման, «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, հակառակն են պնդում: Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցի փակ քննարկման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը մի քանի օր առաջ անսպասելիորեն վերանայվել է, և գործարքի ճակատագիրը վտանգված է:
Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը վերջին պահին ամերիկյան ընկերությանն առաջադրել է երկարաժամկետ ներդրումների նոր պայմաններ: Թե ինչու է գործադիրը նախապես համաձայնեցված պայմանագիրը հենց Վ. Պուտինի այցի օրերին վերանայել, դժվար չէ կռահել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































