Wednesday, 24 06 2026
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի

Ազատ ու արժանապատիվ մարդու լավագույն օրինակը Եզոպոսն է. Արամ Զ. Սարգսյանը՝ Պուտինի Հայաստան կատարած այցի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, վերջապես կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` քաղաքական մի շարք ուժերի կողմից երկար սպասված այցը Հայաստան: Ինչպե՞ս եք գնահատում այցը:

– Այս այցը ի ցույց դրեց, թե սրտի ինչ թրթիռով էին ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը սպասում իրենց շեֆին ու նրա ամեն մի բառին, և որ հայ հանրության ռուսամետ մասն էլ իր սպասելիքները ու նպատակները ավելի շատ կապում է Պուտինի ու Ռուսաստանի հետ, բայց ոչ երբեք Սերժ Սարգսյանի կամ Հայաստանում այլ քաղաքական գործչի հետ: Հասարակության մի մաս էլ կա, որ բոլորովին այդ կարծիքին չէ:

– Բայց չէ՞ որ սպասելիքներ կան, որ այցի արդյունքում գազի և նավթամթերքի գներն էժանանալու են, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության և հասարակական կյանքի վրա:

– Եկեք սպասենք, երբ գները կիջնեն, ինչին ես խորապես կասկածում եմ, թեև ընդհանրապես ստրուկին միշտ էլ կերակրել են, երբեմն` նաև կուշտ, երբ նա շողոքորթ ու ծառայամիտ է եղել: Ինձ համար ազատ ու արժանապատիվ մարդու լավագույն օրինակ է Եզոպոսը, որը նախկին տիրոջ առաջարկին` պատռել ազատականը ու ներկայանալ նորից որպես ստրուկ` պահպանելով կյանքը, պատասխանեց, թե ամբողջ կյանքում երազել է ազատ մարդկանց ժայռից ցած նետվելը:

– Չե՞ք կարծում, որ այս իրավիճակի համար նաև Դուք եք մեղավոր: Դուք ասելով` նկատի ունեմ ընդդիմությանը:

– Ընդդիմությունը` չգիտեմ, բայց ես ինձ մեղավոր համարում եմ, որ 2003-ին, 2008-ին, 2013-ին իմ ընկերների ու համախոհների հետ ունենալով հասարակական աջակցություն` չկարողացանք փոխել իշխանությունը, որպեսզի այսօր Հայաստանն ունենար ժողովրդի քվեն և համակրանքը վայելող իշխանություն, որը երկրի զարգացման ու տարատեսակ ճնշումների դիմակայման միակ գրավականն է:

– Չե՞ք կարծում, որ կորուստներն արդեն շատ են ու խորքային, առավել ևս ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում Կովկասից հեռանալ:

– Նախ ասեմ, որ ՌԴ նախագահի ասելով չի` իրենք մեկ անգամ մեր ժողովրդի ճնշման արդյունքում 90-ականներին հեռացել են: ՌԴ իշխանության պահվածքին նայելով ու այն ժամանակվա հետ համեմատելով` կարող եմ ասել, որ իրենց դեպքում դժվարն առաջին անգամն էր: Համոզված եմ, որ եթե հեռանալու վախը չլիներ, Պուտինը չէր հակադարձի: Միևնույն ժամանակ, չեմ կարող չհամաձայնել, որ երկրի վիճակն այսօր ծանր է ու կորուստները` շատ, բայց համոզված եմ, որ այս վիճակում էլ ելքեր կան, և չի կարելի ամեն ինչ հանգեցնել հուսահատության և աշխարհի վերջը հայտարարել:

– Ո՞րն եք համարում ելքը:

– Ելքը մեկն է. նախկին գործընթացներից դասեր քաղելով` առաջին իսկ հնարավորության դեպքում ձևավորել հայ ժողովրդի իրական վստահությունը ստացած և հարգանքը վայելող իշխանություն: Մնացածն ինքն իրեն կստացվի: Արդեն մեր սերնդի կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում