Եթե մամուլին հավատանք՝ Ջեսիկա Հարթի շատախոսությունը նրա հետ չար կատակ է խաղացել: Ըստ շշուկների՝ հարցազրույցից հետո, որը Ջեսիկան տվել է Victoria’s Secret-ի շոուից հետո, ապրանքանիշը դադարեցրել է նրա հետ համագործակցությունը: Հարցազրույցի ժամանակ հարց է հնչել այն մասին, թե որքանով է շոուի ընթացքում ելույթ ունեցած հրավիրված աստղերից մեկը՝ Թեյլոր Սվիֆթը, համապատասխանել ցուցադրության ձևաչափին և կկարողանա՞ նա գովազդել Victoria’s Secret-ը, ինչին Ջեսիկան պատասխանել է. «Հաստատ՝ ոչ: Գիտեք, նա, իհարկե, հիասքանչ երգչուհի է, բայց իմ կարծիքով՝ նա Victoria’s Secret-ի ձևաչափի մեջ չէ: Օհ, գուցե չարժե՞ր, որ ես սա ասեի»: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Մամուլի տվյալներով՝ Հարթին հեռացրել են: Նա այլևս չի լինի ապրանքանիշի կատալոգներում և չի մասնակցի հետագա ցուցադրություններին: New York Times-ը գրում է, որ ապրանքանիշի ղեկավարությունը «կատաղած է» 27-ամյա ավստրալուհու մեկնաբանությունից:
Ջեսիկային չի օգնել նաև այն, որ երեկոյից մի քանի օր հետո նա փորձել է հետ վերցնել իր խոսքերն՝ ասելով. «Ես պաշտում եմ Թեյլոր Սվիֆթին և հիացած էի, որ նա պետք է ելույթ ունենար Victoria’s Secret-ի շոուում: Այն, ինչ անում է Թեյլորը և այն, ինչ անում ենք մենք, բացարձակապես տարբեր բաներ են: Ես երբեք չէի կարողանա անել այն, ինչ նա: Նա իսկական ռոք-աստղ է, ես ունեմ նրա ամենաառաջին ալբոմը: Երբեք նրա մասին ոչ մի վատ բան չէի ասի»:
Սվիֆթը չի մեկնաբանում այս պատմությունը:

Թեյլոր Սվիֆթը՝ Victoria’s Secret-ի ցուցադրությանը

Թեյլորն ինքը սկանդալային պատմությունը չի մեկնաբանում


Լավ կլինի՝ Ջեսիկա Հարթը զգույշ լինի հարցազրույցներ տալիս

Հնարավոր է՝ հիմա նա ստիպված լինի հրաժեշտ տալ Victoria’s Secret-ին









































