Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ը ներում կշնորհի ընդդիմության նախկին առաջնորդ Անվար Իբրահիմին։ Նա դատապարտվել է միասեռականության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է The Straits Times-ը։
Ընդդիմադրին ներում շնորհելու մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է մայիսի 10-ին երկրի վարչապետի պաշտոնը ստանձնած Մահաթիհր Մոհամադը։
Նշվում է, որ 1988-ին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անվար Իբրահիմը կոռուպցիայի և միասեռականության մեղադրանքով դատապարտվել է 15 տարով։ 2004-ին նա ազատ է արձակվել։
Սակայն 2014-ին Իբրահիմին կրկին մեղավոր են ճանաչել միասեռականության մեջ և 5 տարվա ազատազրկման դատապարտել։








































