Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն 2018 թվականի ֆուտբոլի առաջնության նախաշեմին խորհուրդ է տվել ազգային թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսին: Նրա խոսքերն է մեջբերում Lance-ն.

«Ավելի շատ ժամանակ հատկացրու սեքսին: Ահա թե ինչն եմ ես քեզ պարտադիր խորհուրդ տալիս: Բացի այդ, փորձիր լավ լիցքաթափվել ազատ օրերին: Բայց իհարկե, կենտրոնացիր ինչպես հարկն է խաղերի օրերին և անմիջապես խաղերի ընթացքում: Ամեն մի գոլային իրավիճակ պետք է ընդունես այնպես, կարծես ուրիշն այլևս չի լինելու»,- հայտարարել է Ռոմարիոն:
![]()
Նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ Բրազիլիայի հավաքականի երկրպագուները Ժեզուսի հետ հույսեր են կապում, դրա համար էլ նա պետք է գոլեր խփի և Բրազիլիային հաղթանակ բերի աշխարհի առաջնությունում:










































