Վատիկանի ու Բոդլիանյան գրադարանները համացանցում են տեղադրել թվայնացված հին ձեռագրեր ու տպագիր գրքեր:
Գրքերի թվայնացված պատճեններով կայքը գործարկվել է դեկտեմբերի 3-ին՝ բրիտանական Polonsky Foundation-ի հետ համատեղ:
Մասնավորապես, նոր ռեսուրսում պահպանվոււմ է, այսպես կոչված, 42-տողանի Աստվածաշնչի թվայնացված պատճենը, որը տպագրվել էր Յոհան Գուտենբերգի կողմից 1455թ. ու պատկանել է Բոդլիանյան գրադարանին: Գրադարանում պահպանվող օրինակը Գուտենբերգի տպագրատանը տպագրված առաջին 50 գրքերից մեկն է:
Կայքում ներկայացված են նաև 11-16-րդ դարերի հրեական գրքերի թվայնացված էջեր ու կրոնական տեքստեր՝ լատիներենով ու հունարենով:
Կայքում նախատեսվում է տեղադրել մոտ 1.5 մլն էջ:
Օքսֆորդի Բոդլիանյան գրադարանը հիմնադրվել է 15-րդ դարում:







































