Wednesday, 24 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀԿ կարևոր որոշումն առջևում է

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետի թեկնածության քննարկմանը հայտարարեց, թե մյուս քաղաքական ուժերը թող միայն իրենց տեղը խոսեն, թե ինչ են անելու խորհրդարանում նոր կառավարության գործունեության ընթացքում, իսկ ՀՀԿ-ն ինքը կորոշի: ՀՀԿ այսպես կոչված քաղաքական թևը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, թեև Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կողմ քվեարկողները քվեարկել են պարզապես բոլորի որոշման հիմքով և չեն առանձնանում իրենց իրական դիրքորոշմամբ:

Այսպիսով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը փորձեց ցույց տալ, որ միասնական են և շարունակում են մնալ այդպիսին: Սակայն այդուհանդերձ կողմ քվեարկողների «աշխարհագրությունը» բավականին հետաքրքիր է: Կողմ են քվեարկել անձինք, որոնք խորքային առումով չեն ասոցացվում ՀՀԿ-ի հետ: Դրանք հիմնականում գործարար համարվող պատգամավորներն են, կամ գեներալները, որոնք իրենք էլ հայտարարում են, որ կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Եթե դա միասնական որոշման արդյունք է, միևնույն է, հարց է առաջանում, թե ինչու է ընտրվել կողմ քվեարկողների հենց այդ կազմը: Կազմ, որի մեջ ներգրավված անձինք կարող են իրենց թույլ տալ բավականին դյուրին ձևով հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին, կուսակցականությունից հեռանալու մասին: Այլ կերպ ասած՝ իրականում ՀՀԿ-ում, չնայած հավաստիացումներին, խորապատկերն այնքան էլ միասնականության մասին վկայող չէ:

Այդ ֆոնին հետաքրքիր է, որ Վահրամ Բաղդասարյանը մյուս խմբակցություններին հորդորում է իրենց փոխարեն չասել, թե ինչպես են վարվելու: Այդ հորդորը թերևս ուղղված էր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին, որը կարծես թե միակն էր, որ անդրադարձավ նոր կառավարությանը հետագայում խանգարելու փորձերի խնդրին, քանի որ այդ կառավարությունը փաստացի չի ունենա դե յուրե մեծամասնություն: Ի՞նչ էր ուզոմ ասել Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ն չի՞ խանգարի Նիկոլ Փաշինյանին, թե՞ ՀՀԿ-ն արդեն որպես ընդդիմություն է փորձում զբաղվել երեսպաշտությամբ, ինչով զբաղվում էր որպես իշխանություն: Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը տորպեդահարելու դեպքում Հանրապետական կուսակցությունն ավելի ու ավելի է խորացնելու իր բավականին բարդ դրությունը, ավելի է մեծացնելու հանրային անվստահությունն իր հանդեպ:

Բայց այստեղ, իհարկե, ամեն ինչ կախված է այն բանից, թե որն է լինելու կուսակցության խնդիրը: Այդ առումով, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, թե որևէ ուժ թող չխոսի իրենց փոխարեն, ըստ երևույթին ակնարկ է, որ նախ դեռ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀԿ-ն մայիսի 8-ից հետո, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին է լինելու այդ կուսակցության կամ միավորման վարքը: Ի վերջո, որն է ՀՀԿ-ի խնդիրը: Այդ հարցը կարևոր է, քանի դեռ կուսակցությունն ունի դե յուրե խորհրդարանական մեծամասնություն և մասնատված չէ: ՀՀԿ-ն ակնկալո՞ւմ է Հայաստանում շարունակել քաղաքական գործունեությունը և հավակնել ընտրությանը հանրային քվեի արժանանալու: Այդ դեպքում, առնվազն առաջիկայում կուսակցությունը պետք է փորձի առնվազն չտորպեդահարել նոր կառավարության աշխատանքը և ավելի չբարդացնել իր վիճակը:

Եթե ՀՀԿ-ն հավակնում է պարզապես «պղտոր ջրում» ռևանշի, ապա այդ դեպքում արդեն կուսակցության գործունեությունը կարող է մտնել ընդհուպ քրեաիրավական բնորոշումների և հատկանիշների դաշտ, որպես պետական անվտանգության սպառնալիք: Իհարկե, ընտրությունը ծայրահեղությունից ծայրահեղություն չէ, սակայն, վերջին հաշվով, որևէ տարբերակ ընտրելու համար այդ կուսակցությունը պետք է նախ հասկանա և պարզի, թե ինչ է ուզում երկարաժամկետ ու կարճաժամկետ առումներով, որն է համարում իր խնդիրը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն իշխանական կարգավիճակի բերումով խիստ բազմաշերտ և բազմազան մի կորպորացիա է, որտեղ միավորող առանցքը կազմել է իշխանության և բիզնեսի սերտաճման էֆեկտը: Եթե նոր կառավարությունը վարում է այդ կապը ապամոնտաժելու քաղաքականություն, ապա ՀՀԿ-ի միավորող առանցքը քանդվում է օբյեկտիվորեն:

Հետևաբար, կամ պետք է գտնվի նորը, կամ պետք է օբյեկտիվորեն քանդվի նաև ՀՀԿ-ն: Իրատեսական իմաստով, ՀՀԿ-ն թերևս չի կարող գտնել միավորող և առաջ մղող նոր առանցք, եթե չի քանդվում կամ ապամոնտաժվում: Մեծ հաշվով, դա խորապես այդ միավորման ներքին գործն է, գոնե առայժմ, և թերևս առաջիկա տարիներին, բայց այն ընդհանուր ներքաղաքական գործընթացների վրա էական ազդեցության առնվազն հնարավորություն ունեցող խնդիր է, քանի դեռ չկա հին խորհրդարան և նոր խորհրդարանում չկա կայուն մեծամասնություն: Որովհետև այդ դեպքում անգամ տրոհվելու և փոքրամասնություն լինելու դեպքում Հանրապետական խմբակցությունը իրադարձությունների ամենատարբեր սցենարների դեպքում կունենա վճռորոշ դերակատարում, որովհետև թավշյա հեղափոխությունն արդեն սկսել է քայլել այսպես ասած սովորական, ավանդական քաղաքականությանը զուգահեռ:

Այդ տեսանկյունից, վարչապետի ընտրության վերաբերյալ ՀՀԿ որոշումը, թեկուզ ուշացած, սակայն, խոշոր հաշվով, անխուսափելի էր, և հատկապես մայիսի 2-ից հետո չուներ այլընտրանք: Մինչդեռ կարևոր որոշումը թերևս առջևում է, հենց այն, թե ինչն է ՀՀԿ-ն համարելու է իր հետագա խնդիրն ու նպատակը: Որովհետև այստեղ արդեն ՀՀԿ-ի մանևրի դաշտը մեծ է, չնայած, խոշոր հաշվով, ընտրությունը դրական և բացասական վեկտորների միջև է, բայց արդեն կամաց-կամաց ի հայտ կգան սևից ու սպիտակից բացի այլ երանգներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում