Ալլա Պուգաչյովան, «Իմ հարազատ» հաղորդման եթերում հիշել է, թե ինչպես է առաջին անգամ ալկոհոլ փորձել և շփոթել է դուռը պատուհանի հետ։
Պուգաչյովան պատմել է, որ 16 տարեկանում նա ուրախ ժամանակ է անցկացրել ընկերների հետ՝ նկարչի արվեստանոցում։ Այդ օրը ընկերները ալկոհոլային խմիչքներ են խմել և ձուկ են կերել։ Երգչուհին պատմել է, որ ցանկացել է խմել, երբ ձուկ է կերել։ Երգչուհին, երիտասարդ և անփորձ լինելով, ծարավը հագեցրել է գարեջրով։ Ընկերներից մեկը, կատակով, աղջկան մի բաժակ օղի է հյուրասիրել, և դրանից հետո նա կորցրել է իրեն։

Պուգաչյովան պատմել է, որ ցանկացել է փողոց դուրս գալ և շփոթել է դուռը պատուհանի հետ, սակայն ոչ մի կերպ չի հասկացել, թե ինչպես կարող է դուռը այդքան բարձր լինել։
Երկու շաբաթ է պահանջվել, մինչև Պուգաչյովան հավաքել է իրեն։ Նա գիտակցել է, որ ալկոհոլն իր համար չէ։








































