Իսլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ զինված հանցագործի է ոչնչացրել՝ փոխանցում է Associated Press-ը: Ոստիկանության կոմիսար Հարալդուր Յոհանսենը տեղի ունեցածն անվանել է «աննախադեպ»:
Ոստիկանները Ռեյկյավիկի արվարձանի բնակարան են ժամանել ահազանգի հետքերով, որտեղ բնակվել է զինված տղամարդ: Բնակարան մտնելու փորձի ժամանակ անզեն երկու ոստիկաններ վիրավորվել են, որից հետո դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները: Բնակարանի գրոհի ժամանակ հրաձիգը հրազենային վնասվածք է ստացել և հոսպիտալացվել, սակայն հիվանդանոցում մահացել է:
Իսլանդիայում, որտեղ բնակչությունը կազմում է շուրջ 320 հազար մարդ, հանցավորության մակարդակը ցածր է,իսկ զինված բռնության դեպքերը՝ ծայրահեղ հազվադեպ: Իսլանդացի ոստիկանները տաբելային զենք չեն կրում:












































