Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Հայռուսգազարդի» գործարքով Հայաստանը փակեց 155 միլիոն դոլարի պարտքը

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր ավարտվեցին հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվեցին մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: 

Մասնավորապես, ստորագրվեց  Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրով, փաստորեն, «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին», և ռուսական ընկերությունը, փաստորեն, դարձավ «Հայռուսգազարդի» 100 տոկոս սեփականատերը:

Ստորագրման արարողությունից հետ «Ազատություն» ռադիոկայանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել են՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի մասնաբաժինը ռուսաստանյան ընկերությանը փոխանցելու որոշումը:

«Որպեսզի «Գազպրոմ» ընկերության ներկայությունը ավելի շատ ապահովենք, ու քանի որ, ինչպես տեսաք, պայմանավորվեցինք, որ գազը Հայաստանի Հանրապետություն կներկրվի ռուսական ներքին գներով՝ ավելացրած տրանսպորտային ծախսերը», – պարզաբանել է նախարարը, – «Եվ որպեսզի ավելի շատ շահագրգռվածություն ունենան, այստեղ և՛ գազի գնի հետ կապված, և՛ շահագործման որակի հետ կապված»:

«Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այդ 20 տոկոսը փոխհատուցում էր գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման դիմաց»՝ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանել է․ – «Ոչ: 20 տոկոսը տալու գաղափարը մի կողմից փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի: Մյուս կողմից, ինչպես ասացի, որպեսզի գինը և շահագործման որակը համապատասխանի ընդհանուր ստանդարտներին: Ինչ վերաբերում է 30 տոկոսին, ապա դա 30 տոկոսի հետ կապ չունի: Այսինքն, էներգետիկ մաքսատուրքի հետ կապ չունի: Դա առանձին որոշում էր, որը կայացվեց Հայաստանի համար»:

Հարցին, թե որքա՞ն էր կազմում այդ «գոյություն ունեցող պարտքը»՝ նախարարը պատասխանել է «155 միլիոն դոլար»:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում