YouTube-ի AZO անունով հայտնի ասիացի օգտատերն ամեն տարի ներկայացնում է իր յուրօրինակ հնարքների ամփոփիչ տեսանյութ:
Այս տարի տեսանյութում նորույթ են կենդամայով (ճապոնական ավանդական խաղ) աճպարարական հնարքները:
Նրա վազքը պատերի վրայով ու ձեռքերի ճարպկությունն արժանացել է 1700 մարդու հավանությանը:
Վիդեոհոսթինգի օգտատերերից ոմանք նույնիսկ փորձել են նրան համեմատել Ջեկի Չանի հետ:








































