Ուկրաինայի ՆԳՆ հավելյալ ուժեր կտեղակայվեն Կիևում բողոքի ակցիաների կապակցությամբ, որոնք տեղի են ունենում երկրի մայրաքաղաքում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, ներկայումս հասարակական կարգը պահպանում է ՆԳՆ շուրջ 1000 աշխատակից:
«Ուկրաինայի ՆԳ նախարարի կարգադրության համաձայն՝ մայրաքաղաքում բողոքի լայնածավալ ակցիաների կապակցությամբ հասարակական կարգի ապահովման համար հավելյալ ուժեր կներգրավվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնական շրջաններում Ուկրաինայի իշխանությունների քաղաքականության հակառակորդների բազմահազարանոց ցույցեր են անցկացվում:









































