Երեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում տեղի կունենա Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, այդ հանդիպումը մեծ կարևորություն ունի և կնպաստի հարաբերությունների սերտացմանը, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջև, և ավելի կխորացնի ռազմավարական համագործակցությունը:
Հանդիպման շրջանակներում կողմերը կքննարկեն երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները:







































