Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին» , որը հրապարակվեl 1 հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները:
Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին երեք սենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան է նվիրել, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:









































