Բանգկոկում կառավարության շենքի ռազմաոստիկանական գումարտակի անվտանգության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել ընդդիմադիր ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Անցած գիշեր ցուցարարները ապամոնտաժել են կառավարության շենքը շրջափակող փշալարերը: Ոստիկանությունը չի խանգարել նրանց: Այսօր արդեն ցուցարարները գրոհել են կառավարական տունը:







































