Ուկրաինայում պետք է արտակարգ դրություն հայտարարվի, և նոր ընտրություններ նշանակվեն, եթե չպատժվեն խաղաղ Եվրոմայդանը ցրելու մեղավորները, փոխանցում է pravda.com.ua-ն:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Իրինա Բերեժնայան:
«Ես կտրուկ քննադատում եմ խաղաղ բնակիչների նկատմամբ ուժի կիրառումը: Եթե դա թույլ տված պաշտոնյաները չկրեն ոչ թե քաղաքական, այլ քրեական պատիժ, կնշանակի դուրս գալ իրավական պետության սահմաններից, որտեղ երաշխավորված են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- գրել է նա:
Ավելի վաղ ցուցարարներին ցրելը քննադատել են Իննա Բոգոսլովսկայան և Սերգեյ Տիգիպկոն:








































