Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Թող գլխատեն, ինձ էլ` այդ թվում». էկոնոմիկայի նախարար

Մի քանի ամիս առաջ կառավարության ներկայացուցիչները հերթով ԱԺ-ում հայտարարեցին, որ համաձայն չեն իրենց ոլորտների առթիվ ՎՊ ֆինանսական գնահատականների հետ: Վերահսկիչ պալատը` Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, առաջիկայում ներկայացնելու է իր հաշվետվությունները ոլորտների վերաբերյալ: Հետաքրքիր է, թե ինչպես են այս անգամ կառավարության ներկայացուցիչները արձագանքելու վերահսկիչի բացահայտումներին:

«ՎՊ-ը մեր երկրի աուդիտն է, չհամաձայնվել երկրի աուդիտի հետ` դա շատ նորմալ է, որովհետև բավականին հիմնավորումներ ունենալու դեպքում, չեմ կարծում, որ դա ինչ-որ արտառոց մի բան է»,- «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` շարունակելով. «Անձնական որևէ բան չունեմ ասելու, բայց պրոֆեսիոնալ տեսանկյունից իմ կարծիքը մնացել է նույնը. պետական մարմինները շատ նման են իրար, շատ քիչ պետական մարմիններ կան, որտեղ արտառոց կարողություն ունեցողներ կան, իսկ մյուսներում սրիկաներ են նստած: Ես համարում եմ, որ հիմնականում բալանսավորված է էդ տեսակետից: Եթե մոռանանք այն մնացած բաները՝ ով է պատասխան տալու, ում են տանելու նստացնելու, խնդիր չունեմ, թող գլխատեն, ինձ էլ` այդ թվում: Պատրաստ եմ գլուխս դնեմ»:

Նախարարի խոսքով` աուդիտի գաղափարը «հիմնականում քրեականը չի»: «Աուդիտը աշխատում է, օրինակ, խորհրդարանի համար, կառավարության համար, հենց նախարարի համար: Ես պատվեր եմ իջեցնում, և եթե անկախ աուդիտը բացահայտում է ինչ-որ բաներ, որոնց հետ ես համաձայն եմ, դա միայն դրական բան է ինձ համար: Դա մեր համար է արվում»:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ կառավարությունը հայտարարեց, որ համաձայն չէ ՎՊ աուդիտի հետ: «Կան բաներ, որ ես համաձայնել եմ, որ իրենք ճիշտ են, բայց կան բաներ, որ ես ոչ թե չեմ համաձայնել, այլ ուղղակի… քանի որ եզրակացությունը չի եղել ավարտուն… նույն, օրինակ, Գյումրիի տեխնոպարկը: Աուդիտի եզրակացությունը եղել է, որ Գյումրիում տեխնոքաղաքի ծրագիրը չի իրականացվել: Ես ընդամենը արձանագրել եմ, որ Գյումրու տեխնոքաղաքը դա մեկ ծրագիր էր, Գյումրու տեխնոպարկը լրիվ այլ ծրագիր է: Եվ եթե աուդիտի անհանգստությունն այն է, որ այսօրվա վիճակով չկա ծրագիր, իրականում դա կա, և ծրագիրն իրականացվում է: Գյումրու տեխնոքաղաքի մասին իրենց մտահոգությունը հետևյալն էր, թե արդյոք Գյումրու տեխնոքաղաքը այդ թվերով իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, մեր պատասխանը եղել է, որ այսօր 2008-2009 թվականի ճգնաժամի հետևանքով այդ ծրագիրը, փաստորեն, կանգնեցվեց, դրա փոխարեն արվեց լրիվ ուրիշ ծրագիր: Շատ ավելի փոքր ծրագիր, մասնակի ծրագիր, և ոչ թե Գյումրու տեխնոքաղաքի ծրագիրը, որտեղ, այո, 50-60 մլն դոլարի ծրագրեր էին: Եվ մենք հիմա փորձելու ենք այդ միջոցները գտնենք, որ իրականացնենք»:

Մեր հարցին, թե ի վերջո` 700 մլրդ դրամի մսխման հետ համաձա՞յն եք, թե՞ ոչ, էկոնոմիկայի նախարարը հակադարձեց. «Երբ որ ինձ ասում են, 700 մլրդ մսխվել է, իմ համար դա ինչ-որ անհասկանալի մեծություն է, ես էլ չեմ կարողանում դրանից հետո մտածել: Երբ որ ինձ ասեն՝ գիտես ինչ, այս 10 մլն դրամը, այս 20 մլն դրամը այս մարդը այս ձևով մսխել է, կհասկանամ: 700 մլրդ-ի գնումներ չի եղել, չի կարա լինի Հայաստանում 700 մլրդ-ի գնումներ: Չկա տենց բյուջե: Բյուջեում ամբողջ գնումները երևի մի 150 մլրդ-ի կարգի են, եթե դպրոցների, առողջապահության ֆինանսավորումը չվերցնենք»:

Վահրամ Ավանեսյանն ասաց, որ կառավարությունում նաև կոնֆլիկտներ կան այս կամ այն հարցի շուրջ. «Այո՛, ես կառավարության անդամ եմ, բաց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է միասնական լինի բոլոր հարցերում, որովհետև կան կոնֆլիկտներ: Ակնհայտ է, որ Էկոնոմիկայի նախարարությունը… օրինակ` նոր ՀԴՄ-ների տեղադրումը մենք գնահատել ենք, որ դա գործարար միջավայրի համար լավ չի: Բայց որպես կառավարության անդամ, ես հասկանում եմ, որ հավասարակշռության տեսանկյունից ավելի բարձր է ընդհանուր հասարակական շահը, ոչ միայն տնտեսական շահը: Իմ նախարարությունը մասնագիտական նախարարություն է, մտածում է տնտեսական սուբյեկտների մասին, և ակնհայտորեն, եթե ծախս է ավելանում տնտեսվարողի վրա, միանգամից բացասական է կարծիքը: Ոչ մի օլիգարխ, ոչ մի հարկային տեսչություն չի կարող ազդի այդ կարծիքի վրա, դա պրոֆեսիոնալ կարծիք է: Կառավարությունը միասնական մարմին է և պետք է որոշի` որն է ճիշտ: Եթե ես համարեի, որ դա սխալ բան է, ես չէի մնա կառավարությունում: Այո՛, ես համարում եմ` հարկերը պետք է հավաքվեն, վարչարարությունը պետք է լինի ոչ թե խիստ, այլ պետք է անպայման լինի»: Մեր դիտարկմանը, թե փաստորեն հարկայինը հաղթում է ձեզ, նախարարը հակադարձեց. «Ոչ միշտ, ոչ միշտ»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում