Ավստրիական ռեստորանների 99 տոկոսը խախտում է ծխելու արգելքի մասին օրենքը: Այսպիսին են գրեթե 300 վիեննական սրճարանների ու ռեստորանների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքները, գրում է Wien.orf.at-ը:
Միայն 1 հաստատություն է պահպանել օրենքի բոլոր պահանջները՝ ի պաշտպանություն չծխող քաղաքացիների:
Բազմաթիվ հաստատություններ խախտում են օրենքը արդեն պարտադիր մակնշման մակարդակում՝ մուտքի դռան վրա փակցված չէ զգուշացում չծխելու մասին:
Հաստատությունների 62 տոկոսը չի հետևում ծխող ու չծխող գոտիների բաժանմանը:










































