Saturday, 04 07 2026
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է

ԱՄՆ-ում «սև ուրբաթ»-ի սկիզբը նշանավորվել է զանգվածային ծեծկռտուքով և բողոքի ակցիաներով

ԱՄՆ-ում «սև ուրբաթի» ժամանակ, երբ խանութներում զեղչերը հասնում են մինչև 90%-ի, գնորդների միջև արդեն գրանցվել են զանգվածային ծեծկռտուքի դեպքեր:

Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Նյու Յորքի Walmart առևտրի կենտրոններից մեկում վիճաբանություն է սկսվել գնորդների միջև այն բանից հետո, երբ վերջիններս հասկացել են, որ բոլոր ցանկացողներին ապրանքը չի հասնի: Ոստիկանությունը միջամտել է տեղի ունեցածին, ձերբակալվել է մի քանի մարդ:

Կալիֆոռնիայում՝ Սան Բեռնարդո քաղաքում, ծեծկռտուքի ժամանակ տուժել է ոստիկան, երբ նա փորձել է բաժանել երկու գնորդներին: Նույն նահանգի Ռեալտո քաղաքում ևս վիճաբանություն է ծագել հերթում կանգնած գնորդների միջև, կիրառվել է հրազեն, ձերբակալվել է տեղի բնակիչներից մեկը:

Նյու Ջերսի նահանգում ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել պղպեղի գազ՝ Walmart խանութում վիճաբանությունը կանխելու համար: Վիրջինիայում նույն խանութների ցանցում գնորդներից մեկը դանակով վիրավորել է մյուսին: Ծեծկռտուքներ են տեղի ունեցել նաև Չիկագոյում, Լաս Վեգասում. կան տուժածներ:

Միևնույն ժամանակ ամերիկացիների մի մասն էլ նշում է բողոքի օրը՝ Buy Nothing Day-ը, հրաժարվելով ինչ-որ բան գնել: Նախօրեին երկրով մեկ տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր, գործադուլներ, որոնք կազմակերպել էին մատակարարման ոլորտի աշխատակիցները, ովքեր զեղչերի սեզոնին ստիպված են աշխատել առանց հանգստի: Նրանք բողոքել են ցածր աշխատավարձերի, աշխատանքի վատ պայմանների դեմ: Ակցիաների հետևանքով ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում