Հայաստանի Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ երկրի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայտարարության համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:








































