Յութայի համալսարանում սթրեսային վիճակում գտնվող ուսանողների համար բացվել է Cry Closet (լացի սենյակ), որտեղ նրանք կարող են առանձնանալ և լաց լինել 10 րոպե։
Cry Closet-ը մշակել է նկարիչ Նեմո Միլերը։ Համալսարանի վարչակազմը կարծում է, որ նման խցիկը կարող է ուսանողներին օգնել կարճ՝ «10 րոպեանոց ընդմիջում անել» քննությունների նախապատրաստական շրջանում։
Խցիկի մուտքի մոտ նշված են օգտագործման կանոնները․
«Առանց թակելու չմտնել,
Խցիկում միայն մեկ մարդ կարող է գտնվել,
Խցիկում չի կարելի մնալ 10 րոպեից ավելի»։










































