Թոշակի անցած ամերիկացի զինվորին առնանդամի փոխպատվաստում են արել։ Մարտին նրան փորձնական վիրահատության են ենթարկել, որը 14 ժամ է տևել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Բժիշկները հույս ունեն, որ տղամարդու մոտ կվերականգնվեն միզասեռական և էրեկտալ գործառույթները։ Այժմ նախկին զինվորականը դեպի լավն է գնում, նրան դուրս են գրելու արդեն այս շաբաթ։

Սա աշխարհում չորրորդ նման վիրահատությունն է։







































