Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը <<տարված է>> այլ երկրների ներքին գործերին միջամտելու գաղափարով: Այս մասին նա ասել է Fox հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
<<Պուտինին մեծ Ռուսաստան է պետք: Նրա ժողովուրդը հպարտանում է նման քաղաքականությամբ: Նա շատ խիստ է փոքրամասնությունների և իր ընդդիմադիրների նկատմամբ, իսկ նրա ժողովրդավարության գաղափարներն իմ գաղափարների հետ չեն համընկնում: Ես նրա հետ համաձայն չեմ մի շարք հարցերի շուրջ: Նա ուժեղ և խելացի է, բայց նրա հետ հարաբերություններում չի կարելի միամիտ լինել: Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով>>,-ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Պուտինն առավելագույնս օգտագործում է իր հակառակորդների թուլությունները, ինչպես նաև հմտորեն օգտագործում քարոզչամեքենան:








































