«Ես առաջինն էի, որ միշտ բողոքում էի տեքստի բացակայությունից։ Այս շարժման սկզբում նույնպես ունեի այդ զգացումը, բայց հանկարծ երեկ սկսվեցին փոխվել պատկերացումներս։ Մեկ էլ հասկացա, որ միգուցե այդ տեքստը արդեն կարիք չկա, որ հավաքի, իրադարձության կենտրոնում լինի, այլ որ այդ տեքստը իրականում սփռված է շուրջը։ Նիկոլի իմաստնությունը հենց այն էր, որ նա չառաջարկեց սեփական տեքստ, և թույլ տվեց, որ այդ շրջակայքում, մարդկությունում եղած տեքստը սկսի արտահայտվել։ Ինքը հաստատեց ապակենտրոնացումը, որ կարևորը ձեր տեքստն է, ձեր գործողությունն է, ես ընդամենը մեկն եմ, ով արժևորում է ձեր ասածը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ հասարակությունը և քաղաքը իսկապես ֆորմատ են լինում։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































