Գերմանիայում, որտեղ գործում են օրենքի խիստ կանոններ, ինչեր ասես չես անի արդարությունից խուսափելու համար: Այսպես. հարբած վիճակով մեքենայով պատին հարվածած վարորդը՝ Բադ Կրոկցնախ քաղաքից, որոշել է թաքնվել սեփական ավտոմեքենայի բեռնախցիկում, հայտնում է Metro-ն:
Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել էին ջարդուխուրդ եղած ավտոմեքենան ու սկսել այն տարհանել: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ վարորդն այդ ժամանակ մեքենայի մեջ է եղել:
Արդյունքում 30-ամյա գերմանուհին, ում անունը չի հրապարակվում, մթության մեջ անցկացրել է 36 ժամ: Ի վերջո նա կարողացել է ինչ-որ կերպ դուրս գալ մեքենայից: Ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելու համար նրան զրկել են վարորդական իրավունքից:







































