Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն վիլնյուսյան գագաթնաժողովի կուլուարներում շփվել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հայտնում է zn.ua-ն:
Ոչ պաշտոնական շփման ժամանակ Յանուկովիչը գանգատվել է Ռուսաստանի քաղաքականությունից: Համապատասխան տեսագրությունը հայտնվել է համացանցում:
«Ես կցանկանայի, որ դուք ինձ լսեիք: Ես 3.5 տարի մենակ եմ: Շատ անհավասար պայմաններում շատ ուժեղ Ռուսաստանի հետ եղել եմ մեն-մենակ»,- ասել է Յանուկովիչը՝ բռունցքներն իրար հարվածելով:
Նա նաև պատմել է երկրում տիրող շատ բարդ տնտեսական վիճակի և մեծ սպառնալիքների մասին:
Այսօր ավելի ուշ տեղի կունենա Լիտվայի նախագահի հանդիպումը «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից պետությունների ընդդմությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման արդյունքների մասին չի հաղորդվում:









































