Wednesday, 24 06 2026
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Եթե ստաբիլության բերելու համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, երկխոսությունը դրա շուրջ պետք է լինի

«Հուսով եմ՝ Սերժ Սարգսյանը անդառնալի կորուստներ ասելով, նկատի չունի նոր Մարտի 1, քանի որ Մարտի 1-ը միջազգային ասպարեզում Հայաստանին տվեց բռնապետության համբավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։

Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»։

Իգիթյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը պետք է դադարի սպառնալիք պարունակող հայտարարություններին։ «Այդ զգուշացումները, ակնարկները Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի բերանից հնչում են որպես սպառնալիք։ Դա անընդունելի է, քանի որ դա լսում են ցուցարարները, որոնց դա ոգևորում է։ Լսում են նաև ոստիկանները, որոնք դա կարող են մի պահ ընդունել որպես հրաման և գնան անընդունելի գործողությունների։ Դրանից բացի՝ այդ հայտարարությունները լսում են միջազգային կառույցները, որոնք Հայաստանի մասով սպասողական իճակում են և կախված իշխանությունների գործողություններից, վերաբերմունք պետք է արտահայտեն։ Այդ իմաստով անդառնալի բառը կարող է վատ հետևանքներ ունենալ»,- ասաց Իգիթյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երկխոսության կոչին և մեր հարցին, թե երկխոսությունը մասնավորապես ինչի շուրջ պետք է լինի, Իգիթյանը նկատեց, որ երկրում ճգնաժամ է և ճգնաժամը այն չէ, որ երկրում 10-20 կամ 100 հազար մարդ կա։ «Երկրում քաղաքական ճգնաժամը և խորհրդարանում քաղաքական մեծամասնությոնը չի արտացոլում տարբեր շերտերի կարծիքը։ Դրանից բացի՝ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին սխալ տեղեկություններ են ներկայացնում։ Անհնազանդությունը մտել է քաղաք, գյուղ, փողոց, դպրոց, տարբեր ուղղություններով է տարածվում։ Եթե Սերժ Սարգսյանին ճիշտ զեկուցեն և ասեն, որ երկրի բնակչության 70 տոկոսը իրեն դեմ է, նա պետք է հաշվի նստի դրա հետ ու երկխոսությունը այդ ուղղությամբ կառուցի։ Հարցը Փաշինյանը չէ, այլ մարդկանց անհնազանդությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա գնա տուն, դրանից ոչ մի բան չի փոխվի, մարդիկ կշարունակեն մնալ փողոցում և մերժել Սերժ Սարգսյանին։ Վերջինս հենց սրա մասին պետք է երկխոսի, թե ինչպես Հայաստանը բերել ստաբիլության»,- ասաց Իգիթյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ստաբիլության բերելու համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա վարչապետի պաշտոնից, գնա դառնա իր կուսակցության ղեկավար և ժողովրդի ու Փաշինյանի հետ մտածի, թե ով կարող է այսօր լինել վարչապետ, այ դա կարող է համարվել երկխոսություն, դրա շուրջ, դրա մասին կարելի է երկխոսել։ «Երկխոսությունը կոալիցիոն հարց չէ, որ բանակցեն երկու նախարարի՞ պորտֆել տալ, թե՞ երեք, մարզպե՞տ, թե՞ համայնքապետի պաշտոն։ Ժողովուրդը դա չի ուզում, նման խնդիր չի դնում։ Ժողովուրդն ուզում է Հայաստանի բնականոն զարգացում, և Սերժ Սարգսյանը պետք է դա ապահովի, քանի որ նա խաբել է իր ընտրողին, խոստումներ է տվել, որոնք չի կատարել»,- ընդգծեց Իգիթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում