«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ուշ երեկոյան «Շողակաթ հեռուստաընկերության «3-րդ հազարամյակ» հաղորդաշարի եթերում, խոսելով պետության կայացման գործում լեզվի դերից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը և բանասիրական գիտություններ դոցենտ, պրոֆեսոր Դավիթ Գյուլզադյանը խոսել են ՀՀ-ում ռուսաց լեզվին հատուկ պետական կարգավիճակ տալու և Երևանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացելու հեռանկարի մասին:
«Բացել Երևանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ, եթե Հայ-ռուսական սլավոնական համալսարան կա, և սա դնել պետակսւն հիմքի վրա, ես պետք է խիստ խոսեմ՝ դա դավաճանություն է: Մենք մաս-մաս անկախությանը հանձնել ենք՝ տնտեսությունից սկսվում է, հետո բանը զալիս է լեզվին: Լեզուն հանձնելուց հետո՝ վերջացավ, անկախության մասին խոսելն արդեն ավելորդ է մեկընդմիշտ: Եկեք ճիշտ խոսենք և իրողությանը նայենք բաց աչքերով: Իրողությանն այդպիսին Է: ԵՊՀ-ում, Մանկավարժական համալսարանում պետք Է ունենալ ռուս բանասիրության ֆակուլտետ, մեզ ոուսաց լեզվի ուսուցիչներ պետք են, որքան որ պետք են անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի ուսուցիչներ»,- ասել Է Հովհաննիսյանը՝ այս ամենը անվանելով քաղքենիություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:









































