Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը13:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հավաք, որին կհաջորդի երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Այս մասին հայտարարում է «Արժանապատիվ Հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը:
Հայտարարության, ՌԴ նախագահի այցը համընկնում է 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ: Երթը դեպի նախագահական տեղի կունենա Հյուսիսային պողոտա-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա երթուղով։
«Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը, հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից» ,- ասված է հայտարարության մեջ։









































