Բրիտանական ոստիկանության սերժանտ Լիաննա Քարը հիվանդության արձակուրդի ընթացքում լողափին արված կիսամերկ լուսանկար է հրապարակել և ենթարկվել կոշտ քննադատության: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Քարը հիվանդության արձակուրդ է վերցրել սթրեսի պատճառով, երբ նրան կասկածել են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ և հետաքննություն են անցկացրել: Համացանցում տեղադրված լուսանկարում 33-ամյա բրիտանուհին լողազգեստով կեցվածք է ընդունել Կիպրոսում՝ Թայլանդի լողափին:

Թեպետ Լինքոլնշիրի կոմսությունում, որտեղ աշխատում է կինը, հաստատել են, որ հիվանդության արձակուրդի ժամանակ թույլատրվում է ճամփորդել, սակայն նրան գործընկերները մեղադրել են այն բանում, որ նա հարկ վճարողների փողերը ծախսում է «շքեղ կյանք վարելու վրա»:







































