Մենք պառլամենտական համակարգի չենք անցել նրա համար, որպեսզի որևէ գործիչ իր քաղաքական կապրիզի պատճառով շարժումն ու երիտասարդներին տանի փակուղի:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին, հավելելով, որ չենք էլ հասկանում ինչ են ուզում այդ մարդիկ:
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ Փաշինյանի օրակագը կեղծ է, արհեստական, որը ձախողվեց․ «Ժողովրդավարական երկրներում ընդդիմություն-իշխանություն ձևավորվում է ընտրությունների միջոցով:Գնալ փողոցում նստել հանուն ինչի:Այսօր ձևավորվեց ոչ թե իշխանություն, այլ արձանագրվեց այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ»:
Շարմազանովի համոզմամբ՝ որևէ երկրում ընդդիմությունը իշխանություն չի ձևավորում:
Հարցին, թե ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ անհրաժեշտ չէ երկրում հանգած հրաբուխները արթնանան, Շարմազանովը նշեց․ «Հանգած հրաբուխ այն գործիչներ են, որոնք անելիք չունեն քաղաքականության մեջ և փորձում են վերակենդանացման նշաններ ցույց տալ:
Շարմազանովի գնահատմամբ այս օրերին պետք է արժանին մատուցել ոստիկաննությանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:










































