Մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին, և լրագրողը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Դուք որպես ոստիկան՝ չպետք է թույլ տայիք, որ մեքենան անցներ մարդկանց վրայով, սակայն դուք քաղաքացիների անվտանգությունը չեք ապահովում՝ ըստ խաղաղ հավաքների մասին 32-րդ հոդվածի»:
Ոստիկանների և ցուցարարների միջև վեճը հարթեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Այն, ինչ անում ենք, հիմնված է քաղաքացիների՝ խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ իրականացնելու իրավունքի վրա: Համաձայնեք, որ քաղաքացիները պետք է կարողանան իրենց բողոքն արտահայտել այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ»:
Նա ոստիկաններին խնդրեց իրավիճակը չլարել և մեքենաների վարորդներից ներողություն խնդրեց պատճառված անհարմարությունների համար: «Բայց սա մենք անում ենք հանուն ձեր, մեր և նաև՝ ոստիկանների երեխաների: Ըմբռնումով մոտեցեք, որովհետև այստեղ անձնական հարցեր չեն լուծվում՝ սա մեր հայրենիքի ապագայի հարցն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին մաղթելով բարի ծառայություն:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:







































