Հոլիվուդյան գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսը հերթական անգամ ցուցադրել է իր գեղեցկությունն ու գրավչությունը:
46-ամյա կինոաստղը մասնակցել է Marie Claire ամսագրի համար արված ֆոտոշարքին, որտեղ հանդես է եկել Calvin Klein Collection, Derek Lam և Dries van Noten բրենդների հագուստներով:
Ամսագրին տված հարցազրույցում Ջուլիան պատմել է իր ընտանեկան կյանքի և կարիերայի մասին, ինչպես նաև խոստովանել է, որ բացարձակ երջանիկ է թե՛ որպես մայր, թե՛ որպես դերասանուհի:










































