Այս տարի լեգենդար ամերիկյան դերասանուհին 52 տարեկան է դառնում։ Սակայն Հելլի Բերին հերթական անգամ ապացուցել է, որ տարիքը խոչընդոտ չէ սեքսուալությանն ու գրավչությանը։
![]()
Հինգշաբթի օրը աստղը ներկա է գտնվել «GLAAD Media Awards» մրցանակաբաշխությանը, որը անց է կացվել «Hilton» հյուրանոցում, Բեվերլի Հիլզում։
«Հրեշների պարահանդես» ֆիլմի աստղը ընդգծել էր իր սլացիկ կազմվածքը կանաչ գույնի կարճ շորով և բարձրակրունկ բոկոտիկներով։
![]()
Երկրպագուները հիացել են Հելլիի կազմվածքով։ Չէ որ աստղը դեռևս կարող է հպարտանալ իր ձիգ մարմնով։ Բայց ինչպես ինքը՝ Բերին է խոստովանում՝ իր մարմնի ներկայիս տեսքը հսկայական աշխատանքի արդյունք է։ Բերին ամեն օր յոգայով է զբաղվում, ինչպես նաև հետևում է իր սննդակարգին։ Դերասանուհին չունի վնասակար սովորություներ, քանի որ հոգ է տանում ոչ միայն իր կազմվածքի, այլև մաշկի վիճակի մասին։

Հիշեցնենք, որ աստղը ինքնուրույն դաստիարակում է իր 10 և 4 տարեկան երկու երեխաներին։







































