Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդիրիմը հայտարարել է, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի տարածքին հասցրած հրթիռակոծությունը՝ ուշացած քայլ է։

«Ցավոք սա ուշացած քայլ է։ Բայց միևնույն ժամանակ սա պատասխան է Ասադի ռեժիմին, մարդասպաններին, ովքեր գազանություններ են արել տարածաշրջանում»,– ասել է Յըլդիրիմը։
Նրա խոսքերով՝ այս միջոցները քիմիական զենքի կիրառումից հետո են արդեն իրականացվել նրանց կողմից, ովքեր մինչ այդ օրը ոչինչ չեն ձեռնարկել։

Սիրիայի իշխանությունները հերքում են քիմիական գրոհի փաստը և արևմտյան երկրկների հարվածները ագրեսիա են անվանում։






































