Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը բավարարված է Սիրիայի հրթիռակոծությամբ, որը լույս ապրիլի 14-ի գիշերն իրականացրել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք ողջունում ենք տվյալ գործողությունը»,-ասվում է երկրի ԱԳ նախարարության հայտարարությունում։
Հիշեցնենք․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել ժողովրդին և հայտարարել Սիրիային հարվածելու մասին։ Գործողությանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։









































