Փխենյանի ճարտարագիտական համալսարանն անհրաժեշտ է վերածել առաջադեմ բազայի՝ Հյուսիսային Կորեայում ստեղծելու բարձր քաղաքակիրթ սոցիալիստական հասարակություն: Նման կարծիք է հայտնել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը այդ բուհ կատարած այցի ժամանակ, որը հիմնվել է 1953 թվականի հոկտեմբերի 1-ին նրա պապի՝ ժողովրդական հանրապետության առաջին նախագահ Կիմ Իր Սենի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Առաջնորդը նշել է, որ համալսարանի շրջանավարտների թվում կան Հյուսիսային Կորեայի ավելի քան 100 աշխատանքի հերոսներ, ինչը վկայում է հանրապետությունը հարուստ և բարգավաճող պետության վերածելու նրա կարևոր դերի մասին:
Կիմ Չեն Ինը, որին ուղեկցել են վարչապետ Պակ Բոնը, այլ կուսակցական ու պետական գործիչներ, շնորհավորել է դասախոսներին և ուսանողներին 60 տարիների ընթացքում համալսարանի ունեցած հաջողությունների համար և որպես խրախուսանք լուսանկարվել նրանց հետ: Նա մտադրություն է հայտնել դառնալու այդ բուհի պատվավոր ռեկտորը:
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ համալսարանի աշխատակիցներն արդեն ստեղծել են մի քանի տասնյակ փայլուն ճարտարապետական նախագծեր:









































