Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեղեկությունների արտահոսքի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի բաց լսումներում: Նրա պահվածքը համացանցի օգտատերերին կասկածելի է թվացել՝ գրում է lenta.ru-ն:
Օգտատերերից շատերը հավատացած են, որ Ցուկերբերգն իրականում արհեստական ինտելեկտով բարձրորակ անդրոիդ է: Որպես ապացույց նրանք մի շարք լուսանկարներ են հրապարակել նիստերի դահլիճից:
Is Mark Zuckerberg using a booster seat or is that an extended battery pack? I need answers. pic.twitter.com/SNBrIib5QL
— Matt Boehm (@REALmattBOEHM) April 11, 2018
Նրանք ուշադրություն են դարձրել բազկաթոռին դրված բարձին, որի վրա նստած է եղել Ցուկերբերգը: Օգտատերերը պնդում են, որ այդպիսով ռոբոտ-հումանոիդը քողարկել է լրացուցիչ մարտկոցները: Նիստը տևել է չորս ժամից ավելի, այդ պատճառով էլ լրացուցիչ մարտկոցների կարիք է եղել:
What is Marc Zuckerberg sitting on?
A-Booster Seat
B-His Spare Battery
C-His Wallet
D-A Briefcase with all our personal information pic.twitter.com/TYbQlGvciW— Chris Houston (@chris_m_h) April 11, 2018
Կասկած է առաջացրել նաև նրա՝ ջուր խմելու գործողությունը. այն չափից դուրս կանոնիկ և սահուն է եղել:
Դեմքի մկանային շարժումները նույնպես անբնական և կասկածելի են թվացել:
"don't forget to drink the water, humans like water" pic.twitter.com/RyhWE74Sl4
— RUIN™ (@BravingRuin) April 10, 2018
It’s clear that Zuckerberg is trying to trick the country into thinking he’s human.
We know robots don’t need water, Mark. pic.twitter.com/fbFFMxhe4g
— Based Monitored 🇺🇸🇮🇪 (@BasedMonitored) April 10, 2018
There is a 100% chance Mark #Zuckerberg is a robot 😂 pic.twitter.com/KkXiInctXh
— Mike Tokes (@MikeTokes) April 11, 2018








































