Էմբեր Հերդը պահել է իր խոստումը՝ 7 միլիոն դոլարը, որ ամուսնալուծվելիս ստացել էր Ջոնի Դեպից, նվիրաբերել բարեգործական նպատակներով, – հաղորդում է Page Six պարբերականը:

Ինչպես երևում է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալի հաշվետվությունից՝ 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանում նա հաստատությանը 1-ից 5 միլիոն դոլար է հանձնել բժշկական սարքավորումների համար:

Ավելի վաղ նա խոստացել էր փոխանցել գումարը մանկական հիվանդանոցին, ինչպես նաև Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը:
Ինչ վերաբերում է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը կատարած նվիրաբերությանը, ապա այս կազմակերպությանը գումար նվիրաբերելու իր մտադրության մասին հայտարարելով, Էմբեր Հերդը ընդգծել է, որ կուզենար, որ նրանք պայքարեին ընտանեկան բռնության դեմ:

Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնությունը լուծարվել է 2016 թվականին, այն բանից հետո, երբ դերասանուհին մեղադրել է ամուսնուն բռնություն գործադրելու մեջ:







































