Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
«Չեմ կարծում, թե հիվանդանոցներին դեղերի ներմուծման թույլտվությունը լավագույն լուծումն է»,- իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցի տնօրինությունը պիտի մտածի՝ ինչ անել այդ ավելցուկ դեղերի հետ. «Արդյունքում ծառայությունը կթանկանա՝ փչացած մասը կնստի ինքնարժեքի վրա»:
«Այստեղ ես տեսնում եմ, որ իշխանության մերձավոր շրջապատի բիզնեսի մեջ ոնց որ խնդիրներ են առաջացել. մենք կարծես նման հարց ենք քննարկում»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































