Ֆրանսիական Նանտում այսօր տեղի է ունեցել «Էրաոլ» նախագծի բացումը: Նախագծի նպատակը Ատլանտիկայի վրայով նոր տիպի էկոլոգիապես մաքուր ինքնաթիռով թռչելն է, ինչը 2015-ի հունիսին մտադիր է իրականացնել ֆրանսիացի հայտնի օդաչու և գյուտարար Ռաֆայել Դինելին, հայտնում է ITAR-TASS-ը:
«Էրաոլ»-ի ստեղծման համար կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ: Անհրաժեշտ էներգիայի մեկ քառորդն ինքնաթիռը կստանա բարակ ճկուն արևային մարտկոցների միջոցով: Սարքի շարժիչն աշխատում է հատուկ կենսավառելիքով, որը ստեղծված է ծովային ջրիմուռներից:
Թևերի 14 մ չափի դեպքում դրա քաշը կլինի ընդամենը 750 կգ:
Նախագիծը կյանքի կկոչվի Ֆրանսիայի ավիատիեզերական հետազոտությունների կենտրոնի, EDF-ի և Պեյ դե լա Լուար շրջանի իշխանություններիկ աջակցությամբ: Ընդհանուր բյուջեն գնահատվում է 5,7 մլն եվրո:









































