Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ընդհանուր առմամբ ողջունում է այս համաձայնագիրը, սակայն, ներկայացնելով իրենց մտահոգությունները, ասաց. «Տևական ժամանակ այս նույն ձևակերպումներով գրանտային դրամաշնորհներ են իրականացվել Հայաստանում, և ըստ էության մենք դրական միտում և փոփոխություն չենք տեսել»:
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ պատգամավորն ասաց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ շենգենը համարում են իրենց երջանկության գենը: Կարո՞ղ է ներգաղթի փոխարեն՝ արտագաղթին միտված միջոցառում սա ստացվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































