Երթևեկության հետ կապված խնդիրների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 45 րոպե ուշացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից, հայտնում է Reuters-ը:
Հռոմի պապը Պուտինին ընդունել է Վատիկանի գրադարանում, որտեղ սովորաբար անցկացնում է բարձր մակարդակով հանդիպումները:
ՌԴ նախագահը Ֆրանցիսկոս պապին նվիրել է Աստվածամոր պատկերով սրբապատկեր, իսկ Հռոմի պապը՝ Վատիկանի այգիների պատկերով ջնարակված ափսե:








































