Շատերը խուճապի են մատնվում վայրի կենդանիների հանդիպելիս, ինչը միայն վատթարացնում է դրությունը։ Այս տեսագրությունում իրական պատմության հիման վրա ցույց է տրվում, թե ինչ պետք է անել, երբ «երես առ երես» հանդիպում ես գիշատիչ կենդանու։
Աֆրիկայում երկու վագրակատու որոշել են ուսումնասիրել ճանապարհի մեջտեղում կանգ առած ավտոմեքենան, ինչի նպատակով մեքենայի մեջ են ներթափանցել։ Իսկ վարորդը ոչինչ չի արել․ միայն լուռ հետևել է։ 10 րոպե անց վագրակատուները հեռացել են։








































