«Խնդիրը գտնվում է անդամ երկրների իրավասության ներքո և այս հարցում, անշուշտ, համաձայնագրում հստակորեն ձևակերպված է վիզաների ազատականացման, երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը համապատասխան ժամկետներում, և այս հարցը առանձին քննարկում կունենա ԵՄ անդամ երկրների շրջանակներում, որից հետո մենք ձեռնամուխ կլինենք արդեն համապատասխան գործողության ծրագրի մշակմանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վիզաների ազատականացմանը, ասաց ԱԳ նախարարի տեղակալ (ԺՊ) Կարեն Նազարյանը։
Իսկ թե երբ կտրվի քաղաքական մանդատ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար, Կարեն Նազարյանը դժվարացավ նշել կոնկրետ ժամկետ, հույս հայտնեց, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում:
Հարցին, թե արդյոք կան խոչընդոտներ, Կարեն Նազարյանը պատասխանեց, թե խոչընդոտները ժամկետներն են:







































